Please return following links to the footer:
Designed by SMThemes.com, thanks to: hcginjections company, http://www.vancomycin.ru and www.svarz.com
Ձուլակենտրոն

Գլխավոր

1

Հայկական ԽՍՀ-ում հաստոցաշինական արդյունաբերության զարգացման նպատակով 1966 թվականի հունիսին ստեղծվեց  Չարենցավանի <Կենտրոնաձուլ> գործարանը:

1997 թվականին գործարանը սեփականաշնորհվել է, որի արդյունքում կազմավորվել է <Ձուլակենտրոն> բաց բաժնետիրական ընկերությունը:

Գործունեության ընթացքում գործարանի արտադրանքը բավարարել է հանրապետության, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ հաստոցաշինական, մեքենաշինական և այլ ձեռնարկությունների պահանջները ձուլվածքների, լայն սպառման ապրանքների և ոչ ստանդարտ սարքավորումների նկատմամբ:

Ընկերության թողարկած արտադրանքը և մատուցած ծառայությունները աչքի են ընկնում մի շարք ունիկալ հատկանիշներով, որոնք նախ և առաջ վերաբերում են տեխնիկական և որակական չափանիշներին: Ներկայումս <Ձուլակենտրոն > ԲԲԸ-ն արտադրում  է թուջե և պողպատյա ձուլվածքներ ու դետալներ, մանրատման գնդեր, որոնք օգտագործվում են հիմնականում հանքարդյունաբերության բնագավառում:

Աշխատելով, տարիների ընթացքում նշված արտադրական ոլորտում, ունենալով հստակ պատկերացում, թե ինչ արտադրել, ինչպես արտադրել և ինչպես վաճառել, ձեռք բերելով ժամանակակից շուկայական գիտելիքներ և վերակողմնորոշելով դեպի բարձր որակ ունեցող շուկայամետ արտադրանք, ընկերությունն ի վիճակի է գործել արդյունավետորեն և հարմարվել մրցակցային շուկայի պահանջներին: